Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Հանրապետություն» կուսակցության խոսքը միշտ ուղղված է հասարակությանը

«Հանրապետություն» կուսակցության խոսքը միշտ ուղղված է հասարակությանը
04.12.2012 | 21:36

Դեկտեմբերի 21-ին հրավիրվում է «Հանրապետություն» կուսակցության 6-րդ համագումարը: Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին խնդրեցի պարզաբանել` ընթացի՞կ համագումար է լինելու, թե՞ կուսակցության կյանքում կարևոր նշանակություն ունեցող:

-Կան նաև ընթացիկ խնդիրներ` մասնավորապես համագումար հրավիրելն օրենսդրական պահանջ է. ըստ կուսակցությունների մասին օրենքի մենք պարտավոր ենք համագումար անել, բայց առավել կարևորը` մենք քաղաքական ակտիվ շրջանում ենք, երբ քաղաքական կուսակցությունները (առավելևս «Հանրապետությունը», որ վերջին 10 տարիների քաղաքական կյանքին ակտիվ մասնակցություն է ունեցել), քաղաքական գործընթացների վերաբերյալ իրենց տեսակետները պիտի ներկայացնեն հանրությանը և իբրև քաղաքական ուժ փորձեն ուղղորդել քաղաքական զարգացումները:
-Համագումարում Ձեր խոսքը ուղղված է լինելու միայն Ձեր կուսակիցների՞ն, թե՞ նաև հասարակությանը:
-«Հանրապետություն» կուսակցության խոսքը միշտ ուղղված է հասարակությանը, մենք երբեք նեղ կուսակցական խնդիրներ չենք լուծել, մեր կուսակցության կենսագրությունը դա է ապացուցում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1629

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ